Լրահոս
Օրվա լրահոսը

Խորը մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ. Արթուր Հովհաննիսյան

Նոյեմբեր 14,2025 13:04

«Մենք հայտարարել ենք, որ խորը մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ։ Այո, ես պետք է երկրորդեմ պարոն վարչապետին առ այն, որ ստեղծված խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել Բաքվում պահվող մեր գերիների տուն վերադարձի հարցը։ Այս ուղղությամբ մշտապես, ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Սա մեզ համար առանցքային խնդիր է»,- խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ խաղաղության մասին առաջիկա խոսակցություններն այդ հնարավորությունները կստեղծեն։

Հստակեցնող հարցին՝ արդյոք Հայաստանի հետ խաղաղության գնացող պետության կեցվածք է երեկ Բաքվի դատարանում կատարվածը, իշխող խմբակցության պատգամավորը կրկնեց՝ Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ խորը մտահոգություններ ունեն․ «Նաեւ մտահոգություններ ունենք մի շարք հայտարարությունների վերաբերյալ, որոնք հնչում են Ադրբեջանից, որոնք, ըստ էության, կապ չունեն խաղաղության գործընթացի հետ։ Մենք հույս ունենք, որ նախ այդ մտահոգությունները հընթացս կփարատվեն եւ խաղաղության գործընթացն էլ ավելի կայուն փուլ կմտնի, ինչի արդյունքում կստեղծվի միջավայր, երբ հնարավոր կլինի մեր բոլոր հայրենակիցներին վերադարձնել տուն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930