Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական նպատակներում խաղաղությունը հենց այսպես է լինում՝ կեղծ դատավարության միջոցով ՀՀ-ի դեմ կարվող կոմպրոմատներ. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 14,2025 13:56

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվում Հայաստանի դեմ ընթացող կեղծ դատավարությունը եզրափակիչ փուլ է մտել` մեղադրողը գործով անցնող հայերի համար 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում է պահանջել:

Ադրբեջանական նպատակներում խաղաղությունը հենց այսպես է լինում` կեղծ դատավարության միջոցով ՀՀ-ի դեմ կարվող կոմպրոմատներ, որոնք ցանկացած պահի կարող են օգտագործվել մեր երկրի դեմ` և´ որպես սադրանքի հիմք, և´ ճնշման միջոց, և´ պայմանավորվածությունները միակողմանի չկատարելու դրդապատճառ:

Իշխանության` Արցախի մասով հնչող թեզերն էլ, ոչ միայն ամբողջությամբ տեղավորվում են Ադրբեջանի պետական քաղաքականության կոնցեպտում, այլ հնարավորություն են տալիս Բաքվին` ՀՀ-ի դեմ կիրառվող զինանոցն, առավել արդյունավետ խաղաքարտի վերածել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930