Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանն ասուլիսում անդրադառնալով լուրերին, թե Իրանից ներկրվում է անհայտ ծագման սերուցք, որը վտանգավոր է առողջության համար, նշեց, որ սերուցքի յուրաքանչյուր խմբաքանակ լաբորատոր փորձաքննություն է անցնում:
Նաեւ հավելեց, որ սահմանային վերահսկողության ժամանակ տեսուչների կողմից թղթային ու ֆիզիկական զննում է իրականացվում, եւ Հայաստան ներմուծվող ապրանքները ԵԱՏՄ հավաստագիր չունենալու դեպքում՝ չեն կարող մուտք գործել մեր երկիր: Պետրոսյանը բացառեց, որ ապօրինի ճանապարհով Հայաստան կարող է ներմուծվել որեւէ ապրանք:
«Կաթ-կաթնամթերք արտահանող 129 կազմակերպությունում 2025թ ստուգում է իրականացվել: Այդ 129-ից 89-ի մոտ խախտում ենք գտել, ինչը հրապարակված է: Խախտում գտնելու դեպքում մենք կասեցնում ենք, հետո գնում ենք վերաստուգման, եթե թերությունը վերացված է լինում, վերաբացում ենք: Ընդհանրապես չկա որեւէ խախտում, որ ՍԱՏՄ-ն հայտնաբերի եւ իր կայքում չհրապարակի» ,-ասաց Տիգրան Պետրոսյանը:
Ի թիվս այլնի, Պետրոսյանը հայտնեց, որ 2023 թ. Իրանից Հայաստան է ներմուծվել 3100 տ սերուցք, 2024-ին՝ 376 տ, իսկ 2025-ին՝ 925 տ։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































