Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ կարևոր է Եվրոպայի խորհրդի կողմից երեխաների ձայնը լսելի դարձնելուն ուղղված ծրագրերի իրականացումը. Ժաննա Հակոբյան

Նոյեմբեր 14,2025 15:37

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանն ու ՄԻՊ աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը նոյեմբերի 11-ին մասնակցել են Հայաստանում փախստականների ներհոսքին ԵԽ համապարփակ արձագանքի փաթեթի հիմնական արդյունքներին նվիրված միջոցառմանը:

Փաթեթի ձևավորմանն ու իրականացմանը նվիրված բարձր մակարդակի պանելային քննարկման շրջանակում Անդրանիկ Եղոյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանառաջնային ուղղություններից են։ Ոլորտային ուսումնասիրություններով արձանագրվում, վերլուծվում և իրավասու մարմիններին են հասցեագրվում առկա խնդիրները և դրանք հաղթահարելու մեխանիզմները։

Առանձնակի կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված բարձր մակարդակի ու փոխվստահելի համագործակցությունը՝ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է, որ ԵԽ համապարփակ արձագանքի փաթեթի շրջանակներում իրականացված ծրագրերը տարբեր ուղղություններով եղել են թիրախային, զգալիորեն նպաստել են ոլորտային խնդիրների վերհանմանը և լուծման մեխանիզմների մշակմանն ու գարծարկմանը։

Ծրագիրն էապես նպաստել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը, ներառյալ’ ճգնաժամային իրավիճակներում գործելակերպի, մոնիթորինգային ներուժը զարգացնելու և մի շարք այլ ուղղություններով։

Ժաննա Հակոբյանը երեխաների իրավունքների պաշտպանության ամրապնդմանը վերաբերյալ պանելային քննարկմանն անդրադարձել միգրացիայի գործընթացում գտնվող երեխաների իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներին՝ հատուկ կարևորելով այդ ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հետ ՄԻՊ հաստատության համագործակցությունն ու իրականացվող ծրագրերը։

«Խիստ կարևոր է Եվրոպայի խորհրդի կողմից երեխաների ձայնը լսելի դարձնելուն ուղղված ծրագրերի իրականացումը, Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանն աջակցությունը և դրա շարունակականության ապահովումը»,- ասել է Ժաննա Հակոբյանը:

Քննարկման ընթացքում կարևորվել է փոխգործակցության շարունակական զարգացումը՝ միտված փախստականների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի կիրառմանն ու գործընկեր կառույցների հետ համատեղ արդյունավետ նախաձեռնությունների իրականացմանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930