Վերջին օրերին կրկին ակտիվորեն շրջանառվում են իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հագուստների վերաբերյալ՝ իբր նա միջոցառումներին հաճախում է աշխարհահռչակ բրենդների թանկարժեք հագուստներով։
Տեղեկացնում ենք, որ տիկին Հակոբյանն այս հարցի շուրջ իր հստակ դիրքորոշումն արտահայտել է դեռևս 6 տարի առաջ՝ նշելով, որ հանդես է գալիս բացառապես հայ դիզայներների հագուստներով:
Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած «Հաջողակից՝ սկսնակին» բարեգործական ընթրիքին տիկին Հակոբյանը կրում էր դիզայներ Մանուկ Ալեքսանյանի կողմից ստեղծված երեկոյան զգեստը։
Իսկ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած մշակութային միջոցառման ժամանակ տիկին Հակոբյանի ընտրությունը եղել է դիզայներ Անահիտ Բավեյանի հավաքածուից:
Կարդացեք նաև
Կոչ ենք անում լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ անհիմն շահարկումներից և տարածել ճշգրիտ տեղեկատվություն՝ հիմնված փաստերի և պաշտոնական աղբյուրների վրա։
«Իմ քայլը» հիմնադրամ

















































