ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 14–20-ը Երևանում, Գյումրիում և Աշտարակում կանցկացվի Երևանի Շեքսպիրյան 17-րդ ﬕջազգային թատերական փառատոնը՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։
Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոﬔդիայի պետական թատրոնում, որտեղ Ա․ Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնը կներկայացնի «Ճայը» լեգենդար ներկայացումը։
Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված փառատոնի մեկնարկին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Կարո Բալյանը, Ա. Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնի տնօրեն Ելիզավետա Գավրիլովան և բեմադրիչ Դորիան Ռոսսելը (Շվեյցարիա):
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Երևանի Շեքսպիրյան փառատոնը միջազգային Շեքսպիրյան փառատոնի մաս է կազմում, և փառատոնի անդամ դառնալու պայմանը թատերական արվեստում սահմանված բարձր նշաձողն է: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ Երևանի Շեքսպիրյան միջազգային փառատոնն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ՝ որպես դրամաշնորհ․ «Հիմնական կետերը, որոնց շնորհիվ ծրագիրն արժանացել է պետական ֆինանսավորման, այն է, որ այս փառատոնը որակական իմաստով բարձր, հետաքրքիր, կարևոր գործընթացներ է ներմուծում Հայաստան: Միջազգային Շեքսպիրյան փառատոնի անդամ լինելու համար անհրաժեշտ են որակական կազմակերպչական տվյալներ, տարբեր երկրների մասնակցություն՝ հետաքրքիր և բարձրարվեստ ներկայացումներով»:
Կարդացեք նաև
Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են ներկայացումներ Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռուﬕնիայից, Լեհաստանից։ Նշանավոր ներկայացուﬓերից են Ա․ Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնի՝ «Ճայը» (Մոսկվա), «Ի․ Լ․ Կարաջալե Սատիրիկուս» Ազգային թատրոնի «Քեռի Վանյա» (Մոլդովա), Բրյանցևի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի «Քիթը» և «Ամառային գիշերվա երազը» (Սանկտ Պետերբուրգ), Սեգեդի Պինցեսինհազ և Արադի Կամարասինհազ թատրոնների «Կենդանի Դիակ» (Հունգարիա-Ռուﬕնիա), Սեգեդի Պինցեսինհազ թատրոնի «Մակբեթ» (Հունգարիա)»։
Ըստ Դանիել Դանիելյանի՝ մշակույթի զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն այն ճանաչելն ու դրա հետ հաղորդակցվելն է. «Նման փառատոների միջոցով թատերարվեստի մասնագետներին, արվեստի բուհերի ուսանողներին և լայն հանրությանը պետք է հնարավորություն ընձեռել դիտելու այլ երկրների թատրոնների և թատերախմբերի ներկայացումները»։
Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր, մասնագիտական քննարկուﬓեր և հատուկ հանդիպում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր և «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինի հետ։ Նա ռուսական ժամանակակից թատրոնի աﬔնաազդեցիկ արվեստագետներից է, որը ﬔծ ավանդ ունի թատերական արվեստի զարգացման գործում։
Ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրել են փառատոնին և ներկայացումներին վերաբերող մանրամասներ:
Շեքսպիրյան ﬕջազգային թատերական փառատոնը տարիների ընթացքում դարձել է կարևոր մշակութային հարթակ, որը ﬕավորում է տարբեր երկրների թատերական գործիչների։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

















































