Լրահոս
Օրվա լրահոսը

2026թ. սեպտեմբերին առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ԱՄՆ Ազգային STEM փառատոնը

Նոյեմբեր 14,2025 19:33

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպեց GITC/ACT-ի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և EXPLR կազմակերպության ներկայացուցիչ Շարմեյն Լիրի հետ։

Ամերիկյան EXPLR ընկերության և ACT քոլեջի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ԱՄՆ Ազգային STEM փառատոնը։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ընկերությանը՝ Հայաստանը որպես փառատոնի ԱՄՆ-ից դուրս անցկացվող առաջին երկիր ընտրելու համար։

Նա վերահաստատեց իր աջակցությունը նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ STEM կրթության զարգացումը կարևոր է Հայաստանի երիտասարդների համար և հնարավորություն կտա ներգրավել մասնակիցների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից ու աշխարհի տարբեր երկրներից։

 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930