Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուշաբթի առավոտյան Սամվել Կարապետյանի դատն է, հանձնարարական ունե՞ք ՀԷՑ-ի հարցը արագ վերջացնելու. Ղազինյան

Նոյեմբեր 14,2025 21:00

-Դուք զրկում եք սեփականատիրոջը լիցենզիայից առանց համեմատելու, թե ինչ է արել:
Եթե որոշումը պարզ է, ուղիղ ասեք՝ եղբայր որոշումը պարզ է: Ի՞նչ որոշում էլ կայացնեք, ինձ համար հետաքրքիր կտորը հայրենակիցների կարծիքն է: Մենք երկուշաբթի չունե՞նք, որ երկուշաբթի շարունակենք,- այսօր լիցենզիայից զրկելու գործով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ասաց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:

Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում երեկվանից շարունակվում է քննարկվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը

-Կյանքը շարունակվում է, վարույթի համար ունենք երկու օր ևս, բայց մենք ծանրաբեռնված ենք մեր աշխատանքային գրաֆիկով, այլ հրատապ հարցեր ունենք,- արձագանքեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

– Երկուշաբթի առավոտյան Սամվել Կարապետյանի դատն է, հանձնարարական ունե՞ք ՀԷՑ-ի հարցը արագ վերջացնելու,- արձագանքեց Ղազինյանը:

-Քաղաքական կոնտեքստ եք բերում, ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ,- պատասխանեց Մեսրոպյանը:

Գիշերով ի՞նչ նպատակ կա ավարտին հասցնեք, ուղիղ հարց երկուշաբթի սրանից կարևոր ինչ հարց ունի հանձնաժողովը, եթե պետական գաղտնիք չէ, բացահայտեք: Ձեր վերաբերմունքը բացատրեք, ես խնդիր չունեմ, 24 ժամ էլ կարող եմ մնալ,- շարունակեց Ղազինյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930