ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգի հարցեր:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանին և Վրաստանին միավորում են ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու ընդհանրությունները, երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքն, ինչպես նաև կայուն տնտեսական կապերը:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը նշել է. «Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն, ընդհանուր տարածաշրջանը:
Կարդացեք նաև
Դրանից կշահի նաև ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությունը»:
Նախարար Միրզոյանը հավելել է, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում համագործակցության զարգացումն, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով: Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել այս տեսլականին:
ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերության զարգացման կարևոր առաքելության ճանապարհին նոր նախաձեռնությունների կյանքի կոչման, արդի պայմաններում մարտահրավերների հաղթահարման գործում արդյունավետ փոխգործակցության հարցերի շուրջ:
ՀՀ ԱԳՆ

















































