Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ձեւով» շարժման անդամները ֆլեշմոբ են իրականացնում` կոչ անելով մերժել ՔՊ-ին և նրա «արբանյակ» կուսակցություններին

Նոյեմբեր 14,2025 21:40

«Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները համացանցում կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի կայանալիք օրը նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքային ընտրություններին:

Մասնավորապես, շարժման անդամները ֆլեշմոբ ակցիա են իրականացնում` կոչ անելով մերժել իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը և ՔՊ «արբանյակ» կուսակցություններին և ձայնը տալ իրական ընդդիմության թեկնածուներին:

Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը շարժման կողմից դեպի Մայր Աթոռ կազմակերպված ուխտագնացությունից հետո նշել էր, որ «Մեր ձևով» շարժումը Վաղարշապատի առաջիկա ընտրություններին աջակցում է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել