Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը դատապարտել է Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը

Նոյեմբեր 14,2025 22:44

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը՝ նշելով, որ զրույցը կայացել է այս գիշեր Կիևին հասցված ռուսական հարվածներից մի քանի ժամ անց։

Այդ հարձակման ընթացքում տուժել էր նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը, որին հարվածել էին ռուսական «Իսկանդեր» հրթիռի բեկորները։

«Հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը դատապարտել է Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը», հայտնում է ադրբեջանական լրատվականը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930