Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելվել է Wargonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան

Նոյեմբեր 14,2025 23:30

Ռազմական թղթակից Դմիտրի Սելեզնյովին, որը ընտանիքի հետ եկել էր Հայաստան` հանգստանալու, մուտքը մերժվել է Երևանի օդանավակայանում, հաղորդում է WarGonzo տելեգրամյան ալիքը։

«Մանրամասները պարզվում են: Մեր թղթակիցը սպասում է վերադարձի չվերթին և հայկական հատուկ ծառայությունների որոշումը հիմնավորող փաստաթղթերին», հայտնում է ալիքը։

Սելեզնյովը մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, 2020թ. 44–օրյա պատերազմի ժամանակ աշխատել է որպես ռազմական թղթակից և պարբերաբար այցելել է Հայաստան՝ քաղաքական իրադարձությունները լուսաբանելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930