Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային». Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 14,2025 23:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել Հայաստանից և արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։

Վարչապետը հանդես է եկել ելույթով և ողջունել Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթք նախաճաշի ֆորմատով տեղի ունեցող երեկոյի մասնակիցներին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ յոթ տարի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, առաջին անգամ է ներկա գտնվում այս ձևաչափով միջոցառմանը, որտեղ ներկա են Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական, հրեական, հայ կաթոլիկ, հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչներ, ասորական, ուղղափառ եկեղեցիների, մահմեդական և այլ հավատքի տեր մարդիկ:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային, և սա այն դեպքերից է, որ քաղաքականությունները, հայտարարությունները, որոշումներն այդ թվում պիտի վերածվեն կոնկրետ մարդկային շփումների:

Երկրի ղեկավարը նաև հավելել է, որ  այս շփումները շատ կարևոր են Հայաստանում կրոնական տարբեր համայնքների, ազգային փոքրամասնությունների հավատքին, կրոնին ծանոթանալու տեսանկյունից:

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպված միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունը ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը։

Աղոթքի նախաճաշի հեռահար նպատակն է ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկրի դիտանկյունից, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության և խաղաղության վրա հիմնված հասարակություն։

Աղոթքի նախաճաշ միջոցառմամբ Հայաստանի Հանրապետությունը միանում է համաշխարհային այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին՝ խորհրդածելու, աղոթելու և մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու համար բարոյական լուծումներ գտնելու։

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930