Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովի անդամներին թրաֆիքինգի մի ենթարկեք. Արամ Օրբելյանը՝ ՀԷՑ-ի հարցով ավելի քան 8 ժամ տեւող նիստը բոյկոտում է

Նոյեմբեր 14,2025 23:45

-8 ժամից ավելի նույնիսկ քրեական հարցաքննությունը չի թույլատրվում շարունակել, բայց 8 ժամից ավելի այս նիստն է ընթանում:  Այսօր էլ չենք կարող շարունակել, պետք է վաղը առավոտից կամ երկուշաբթի օրը առավոտից շարունակենք: Ես արդեն չեմ խնդրում, արդեն պահանջում եմ,- այսօր «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ–ի «լիցենզիան դադարեցնելու» հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ասաց «Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչ Արամ Oրբելյանը:

Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում երեկվանից է շարունակվում  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցի քննարկումը:
«Մնացել է ելույթների փուլը, ու դա չի կարող հիմա շարունակվել, ես արդեն ձեւական չեմ ասում։ Ռեալ չէ՝ մարդիկ այսքան աշխատեն, առանց նորմալ մի քանի ժամանոց ընդմիջման։ 8 ժամվա ընթացքում ընդամենը մի քնի ընդմիջում ենք ունեցել, չի կարող նիստը շարունակվել: Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ արտաժամյա աշխատանքի տեւողությունը չի կարող լինել երկու օրում ավելին, քան 4 ժամ»։

-Նիստերի վարման կարգը սահմանափակումներ չի ենթադրում,-հակադարձեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանը:

-Եթե շտապում ենք ինչ-որ մի տեղ, ուզում ենք որոշում կայացնել, չմասնակցենք այս գործընթացին, դուք կայացրեք, բայց հանձնաժողովի անդամներին թրաֆիքինգի մի ենթարկեք- ասաց Օրբելյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930