Լրահոս
Օրվա լրահոսը

18։31-ի դրությամբ ՔՊ հանրահավաքում Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2060 մարդ. ԻՔՄ

Նոյեմբեր 14,2025 23:59

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, սբ. Հռիփսիմե եկեղեցու հետնամասից ժամը 17:30-ից մեկնարկել էր Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ նախընտրական երթը, որն ավարտվել է ամփոփիչ հանրահավաքով Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում։

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18։31-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2060 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

 

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930