Եկեք համադրենք նույն հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արտահայտած տարբեր մտքերը (մեջբերումները բառացի չեն)։ Մի կողմից՝ «Ղարաբաղը մեր անկախության վզից կապված թոկ էր», «Ղարաբաղյան շարժումը Հայաստանի՝ անկախ պետություն չլինելու մասին էր», «Ղարաբաղն այն խայծն էր, որով մենք պիտի ընդմիշտ մնայինք այլ պետության գրպանում» և այլն, մյուս կողմից՝ «ոչ ոք մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար»։
Զգացի՞ք տրամաբանական ճողվածքը։ Փաստորեն մարդն ասում է՝ Հայաստանի անկախության և ինքնիշխանության վզին կապված թոկ կար, և ոչ մեկն իր չափ ջանքեր չի գործադրել, որպեսզի այդ թոկը հնարավորինս ամուր լինի։ Պարզ ասած, իր տրամաբանությամբ՝ կամ գիտակցաբար գործել է Հայաստանի իրական անկախության դեմ, կամ ժամանակին չի հասկացել, որ դա թոկ էր (այսինքն՝ հիմար է եղել)։ Իր սեփական տարբերակը՝ «հիմար եմ եղել»։
Երկրորդ օրինակը։ Մի կողմից՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», մյուս կողմից՝ «Ղարաբաղի անկախության թեման ֆե՛յք էր, ֆե՛յք»։ Եվ դարձյալ՝ ինքը կամ հանուն սեփական այսրոպեական վարկանիշի ֆեյք էր տարածում, կամ էլ՝ այն ժամանակ չգիտեր, որ դա «ֆեյք է», այսինքն՝ հիմար էր։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հ․Գ․ Ասում է՝ 8 միլիարդ դոլարով զենք եմ առել, ուզո՞ւմ եք՝ գնանք, գնապիտակները ցույց տամ։ Սա ասում է մի մարդ, որի կեցավայրի սանհանգույցի նորոգման աստղաբաշխական ծախսերը թաքցվում են «հույժ գաղտնի» գրիֆով։ Գնապիտակները մեզ ինչո՞ւ ես ցույց տալիս, մեծացրու-տպել տուր, տար առաջնագծում մի բարձր ցուցանակի վրա կպցրու, որ գուցե ադրբեջանցիները վախենան, զորքերը ՀՀ տարածքից դուրս բերեն։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում


















































