Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 24. «Խոնարհվում եմ մեր հերոս տղաների վառ հիշատակի առջև»

Նոյեմբեր 15,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Եռաբլուր հարթակը միշտ է եղել բոլորի համար սրբատեղ:

Այնտեղ են հանգչում այն զինվորները, ովքեր հավատացին հայրենիքին։ Բայց ինչո՞ւ է «խոնարհվող» անձը միաժամանակ վախի, անորոշության, բառացի հարգանքի բացակայության խորհրդանիշ դարձրել Եռաբլուրը։

Խոնարհվե՞լ, իսկ արդյո՞ք այդ խոնարհումը արժեք ունի, երբ հենց Եռաբլուրում ոստիկանները բիրտ ուժ կիրառելով հեռացնում են զոհվածների ծնողներին իրենց զավակների շիրիմների մոտից։

Խոնարհվե՞լ, իսկ արդյո՞ք դա ընդունելի է, երբ զոհված զինծառայողների ծնողներին զրկում են ազատությունից։

Խոնարհվե՞լ, արդյո՞ք այդ կեղծ խոնարհումը բավարար է, երբ քաղաքից անհետանում են զինված զինծառայողների նկարները։

Պոպուլիզմի դասական օրինակ է Ձեր խոնարհումը, պարոն վարչապետ։

Խոնարհվելը լավ գաղափար է։ Բայց երբ այն բնազդաբար օգտագործվում է որպես քաղաքական ձախողման քողարկում, այն դառնում է կրկեսում ցուցադրվող հերթական համար։

Պատերազմից հինգ տարի անց զինված զինծառայողների ընտանիքներում ճշմարտության պահանջը լռեցված է, մարդիկ չեն զգում, որ այս պետությունը իրենց ցավը իր խնդիրն է համարում։ Հերոսների հիշատակը պետք է պահել միայն ի հիշատակ նվիրումի եւ պայքարի։ Երբ այն վերածվում է խոսքի կամ լոզունգի՝ մենք կորցնում ենք մեր ազգայի դեմքն ու արժեհամակարգը։

5000 տղաներ կանգնած էին մինչեւ վերջին շունչը, չէին պահանջում քաղաքական գովազդ, չէին ուզում սցենար, որտեղ լոկ «խոնարհվում էին իրենց առջեւ», այլ նրանց պետք էր ամուր թիկունք պատերազմում հաղթելու համար։

«Խոնարհվում եմ մեր հերոս տղաների վառ հիշատակի առջեւ»-գեղեցիկ է մտածված։ Բայց ավելին է պետք։ Խոնարհվելը սկսվում է տղաներին արժանի լինելով, ոչ թե «խոնարհման ելույթներով»։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930