Լրահոս
Օրվա լրահոսը

Չսեւեռվել երկրորդական դեմքերի վրա

Նոյեմբեր 15,2025 10:00

Ինձ երբեմն ասում են՝ ինչո՞ւ ես խոսում գրեթե բացառապես Փաշինյանի մասին, մանրամասնորեն չես անդրադառնում նրա ստորադասների, մեղմ ասած, տգեղ վարքին: Շատ պարզ. որովհետեւ այդ վարքը պայմանավորված է Փաշինյանի հրահանգներով: Ես չեմ կարող ասել՝ «ա՜խ, ինչ վատ տղաներ են դիմակավորված ԱԱԾ-ականները, որ ասֆալտին են փռում մարդկանց, որոնք իրենց ո՛չ դիմադրում են, ո՛չ էլ պատրաստվում են փախչել»: Նրանք դա անում են, որպեսզի ստանան համապատասխան կադրեր, որոնք հետո ցուցադրվում են Փաշինյանին, եւ դրանով վերջինիս սիրտը փառավորվում է:

Անշուշտ, նրանք, ովքեր կատարում են բռնապետի հրահանգները, կրելու են բարոյական, քաղաքական եւ գուցե նաեւ՝ իրավական պատասխանատվություն: Խոսքն այլ բանի մասին է. ես չեմ ուզում ավելացնել հասարակության մեջ առկա ատելությունը (որի սկզբնաղբյուրը Փաշինյանն է)՝ երկրորդական դեմքերի վրա սեւեռվելով: ՔՊ-ական պատգամավորներն առանց Փաշինյանի պատգամավոր չեն լինի, կամ ոմանք կլինեն ընդդիմադիր պատգամավոր՝ երկու դեպքերում էլ իմ վերաբերմունքը նրանց հանդեպ փոխվելու է դեպի լավը: Նույնը՝ նախարարները, Փաշինյանի հրամաններն անվերապահ կատարող իրավապահները, ՀՀ նախագահը՝ բոլորը, ովքեր հիմա Փաշինյանի մոտ են աշխատում:

Դեկորացիաները փոխվում են, մարդիկ մնում են: Մի մասն, իհարկե, ծառայելու է նոր տերերին, որովհետեւ կան «քրոնիկապես փչացած» մարդիկ, եւ ես դարձյալ կոչ եմ անելու նրանց վրա ժամանակ եւ նյարդեր չծախսել: Որովհետեւ կարեւորը ոչ թե նրանք են, այլ նրանց հրաման տվողը: Կամ գուցե երբեւէ կգա մի ժամանակ, երբ առաջին դեմքն ապօրինի, անբարոյական հրահանգներ տալու հնարավորություն չի ունենա:

Իսկ առայժմ պարզապես արձանագրում եմ այդ մարդկանց ստորացումը, բայց աշխատում եմ անձնապես նրանց մասին չխոսել: Եթե նրանք զգում են իրենց վիճակի ողբերգականությունը, ցավակցում եմ, եթե չեն զգում՝ ոչինչ, ամեն ինչ վաղ թե ուշ վերջանալու է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930