Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մնացած Գաբրիել Սարգսյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ տուրի առաջին պարտիայում միավորը բաժանել է ուզբեկ Նոդիրբեկ Յակուբբոեւի հետ: Նրանք դասական շախմատում վաղը խաղատախտակի առջեւ կնստեն երկրորդ անգամ:
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը նույնպես ոչ-ոքի են խաղացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































