Լրահոս
Օրվա լրահոսը

Նինա Կարապետյանց. «Եթե իրենք հայհոյում են, ինչի՞ վրա են հույսները դրել, որ իրենց փոխադարձ չե՞ն հայհոյելու». «Հրապարակ»

Նոյեմբեր 15,2025 10:40

«Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը երկու ամսով կալանավորվեցին:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով միջադեպին եւ դրան վերագրվող հոդվածներին, նկատում է. «Եթե խոսքը խուլիգանության կամ սպառնալիքի մասին է, ապա այս նույն հանցակազմով առաջին ատյանի դատարանն ունի հրապարակած վճիռ, որում ասվում է, որ նրանց արարքի մեջ չկա հանցակազմ: Հետեւաբար իրավաբանները, մասնագետները այս ամենի գնահատականը տվել են վաղուց: Այլ խնդիր է, որ մենք չունենք առողջ արդարադատական համակարգ, եւ շատ հնարավոր է, որ կգտնեն մի այնպիսի դատավորի, որը հակառակ տեսակետ կարող է հայտնել: Նիկոլ Փաշինյանի «բարեփոխած» դատարանն արդեն իսկ տվել է գնահատականը, հետեւաբար, այս հարցում երկար խոսելու բան չկա, ամեն ինչ պարզ է»:

Նա անդրադարձավ նաեւ եթերից հնչող հայհոյանքներին, ինչպես նաեւ՝ ֆեյսբուքյան վիրավորանքներին. «Դատապարտելի՞ են արդյոք վիրավորանքը, հայհոյանքը, նվաստացումը, ատելության խոսք տարածելը, թե՞ ոչ։ Այո, խիստ դատապարտելի են, բայց դա կարող եմ ասել ես, նման իրավունք ունեն ինձ նման մարդիկ, ովքեր որեւէ մեկին անձնական վիրավորանք, հայհոյանք չեն հնչեցնում, հետեւաբար՝ դատապարտում են բոլոր կողմերին։ Բայց եթե մարդը հրաման է տալիս՝ ընդդիմադիր քաղաքացու ձեռքերից բռնեն, եւ ինքը թքում է այդ քաղաքացու դեմքին, մարդիկ, ովքեր Ազգային ժողովի ամբիոնից կարողանում են սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, անթույլատրելի վարքագիծ են դրսեւորում, անում են քայլեր, որոնք ոչ միայն հակասահմանադրական են, այլեւ հակաբարոյական են, այդ մարդիկ չեն կարող խոսել: Եթե իրենք հայհոյում են, ինչի՞ վրա են հույսները դրել, որ իրենց փոխադարձ չե՞ն հայհոյելու: Եթե դու ուզում ես ադեկվատ ու քաղաքակիրթ վարքագիծ տեսնել, ապա ինքդ պետք է այդ գիծը պահողը լինես. Խոսքն իշխանության մասին է: Այդ նրանք պետք է ցույց տան, թե ցանկալի եւ թույլատրելի վարքագիծը որն է: Նրանք իրենց վարքագծով հասարակությանը մեսիջ են ուղարկում, որ քֆուր տալը, անպարկեշտ խոսքեր հնչեցնելը, մարդկանց ինտիմ կյանքի վերաբերյալ տեղեկություններ տարածելը նորմալ երեւույթներ են, անգամ սեփական թիմակիցների հանդեպ են այդպես վարվում, բայց երբ իրենց է վերադառնում այդ ամենի բումերանգը, զարմանում են….»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930