Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանի հայ կաթողիկե պատրիարքությունը վարչապետին նվիրել է Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցականի զգեստ. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 15,2025 10:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լեւոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի եւ վարժարանի սաների հետ։

Այս այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին նվիրել էին բավականին թանկարժեք եւ խորհրդանշական նվեր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լիբանանի հայ կաթողիկե պատրիարքությունը վարչապետին նվիրել է Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցականի զգեստ, որը օգտագործվում է պատարագի ժամանակ եւ պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։

Հայ առաքելական եկեղեցում կեղծ պատարագը սատարող, եկեղեցականների դեմ արշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի նվերն արժեցել է 317 հազար 658 դրամ։

Նույն այցի շրջանակում Սուրբ Աթոռի պետքարտուղարը Փաշինյանին նվիրել էր բրոնզե խորաքանդակ՝ «Fratelli tutti» փորագրությամբ, որը նշանակում է՝ «բոլորը եղբայրներ են»։ Նվերի արժեքը կազմել է 80 հազար 457 դրամ, որը հանձնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930