ՆԳՆ-ից «Առավոտին» հայտնեցին, որ Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող երկու անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են:
Աբովյան քաղաքի բնակիչներ, եղբայրներ 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը կասկածվում են Աբովյան քաղաքում նոյեմբերի 10-ին, խուլիգանական դրդումներով Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Սարգիս Զեյնալյանին սպանելու մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել քաղաքի ամենամարդաշատ վայրում, այդ թվում տարեցների և երեխաների աչքի առաջ: Մինչ այդ՝ ամիսներ առաջ, Գինու փառատոնի օրը միջադեպ էր տեղի ունեցել սպանվածի և կասկածյալի միջև, որն այնուհետև օրեր անց շարունակվել էր Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել էր 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ:


















































