Հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքն ու դատախազությունը հաշտության չեն եկել եւ մերժել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջարկությունը․ այս մասին «Հրապարակ»-ին ասաց Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։
Նշենք, որ Գրիգորյանի ընտանիքը չի համաձայնել մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ՝ պահանջել են արդարացման դատավճիռ դատարանից`գեներալ Մանվելի հետ կապված:
«Մենք այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում ունենք գործ, որտեղ դատախազությունը հայցով մտել է դատարան, եւ այդ պրոցեսի ընթացքում առաջարկություն է եղել դատախազության կողմից՝ հաշտության գնալու հետ կապված, եւ այդ հաշտությունը պետք է լիներ բոլոր գործերով։ Բայց, ցավոք սրտի, այդ հաշտությունը տեղի չունեցավ, եւ Հակակոռուպցիոն դատարանը վճիռ կայացրեց՝ բավարարելով մասնակի դատախազության հայցը, եւ դատախազությունը բողոքարկեց: Մենք եւս պատրաստվում ենք բողոքարկել, քանի որ հաշտությունը տեղի չունեցավ։
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործին, իր վարույթում գործը գնում է, քանի որ հաշտության չգնացին։ Հաշտության տարբերակներ էին քննարկվում, առաջարկությունն արվեց դատախազության կողմից, մենք ընդառաջ գնացինք, եւ այդ ժամանակ հաշտության բանակցություններ էին տեղի ունենում, բայց երկուստեք այդ հաշտությանը չեկանք։ Դատարանը վերջնական ակտ կայացրեց եւ մասնակի բավարարեց, եւ երկու կողմն էլ բողոքարկեցին, դեռ բողոքը մենք չենք ներկայացրել, դեռ ժամկետներ կան։ Ենթադրում եմ՝ կես տարվա ընթացքում կքննի եւ որոշում կկայացնի»,- ասաց պաշտպանը։
Կարդացեք նաև
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































