Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ամենաարագընթացն է․ Գոհար Մելոյան

Նոյեմբեր 15,2025 12:10

«Մեր ձևով» շարժման անդամ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ավելի արագ, քան Ֆորմուլա 1-ի վարորդները։

1. 2025 թվականի նոյեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանը հրապարակում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործով իր որոշումը։

2. Նույն օրը որոշումը ուղարկվում է ՀՀ գլխավոր դատախազություն։

3. Նույն օրը այն ստացվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։

4. Նույն օրը դատախազությունից որոշումը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտե։

5. Նույն օրը այն ստացվում է քննչական կոմիտեում:

6. Նույն օրն այն հանձնվում է Սամվել Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարին։

7. Նույն օրը քննչական խմբի ղեկավարը հասցնում է ամբողջությամբ ընթերցել ավելի քան 100 էջանոց որոշումը, վերլուծել Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:

8. Նույն օրը վերջինս դրանք ներառում է իր՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության մեջ։

9. Նույն օրը նա տպում և ստորագրում է միջնորդությունը։

10.Նույն օրը Դեղատան փողոցից շարժվում է դեպի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Հակակոռուպցիոն դատարան և, չնայած մայրաքաղաքի հայտնի խցանումներին, ժամը 18:27-ին մուտք է անում դատարան՝ ներկայացնելով միջնորդությունը։

Ցանկացած մեկը, ով երբևէ առնչվել է Վճռաբեկ դատարանի որոշումների ստացման, հանձնման, փոխանցման գործընթացին, դրանց հիման վրա փաստաթղթերի կազմման և աշխատանքային օրվա ավարտին Երևանում տեղաշարժվելու իրականությանը, կհաստատի՝ Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ԱՄԵՆԱԱՐԱԳԸՆԹԱՑն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930