Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն էր, որ սահմանապահներն ինչ-որ մեկի հրահանգներն էին կատարում և սպասում էին ինչ-որ որոշման». «WarGonzo»-ի թղթակիցը պատմել է` ինչպես իրեն թույլ չեն տվել մտնել Երևան․ Sputnik Արմենիա

Նոյեմբեր 15,2025 12:21

«WarGonzo» նախագծի թղթակից Դմիտրի Սելեզնյովին շուրջ 3 ժամ պահել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում։ Նա այդ մասին պատմեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Երեկ տեղեկացրել էինք, որ Սելեզնյովն ընտանիքի հետ հանգստանալու է եկել Հայաստան, բայց նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր:

«Ցերեկը Երևան եկա ընտանիքիս հետ, ինձ հետ էին կինս ու որդիս։ Տղաս արձակուրդ ուներ, որոշեցինք այդ ընթացքում գալ Հայաստան, քանի որ հարազատներս երբեք այս երկրում չէին եղել` ի տարբերություն ինձ։ Նրանք անցան սահմանային անցակետը, իսկ ինձ կանգնեցրին, հետո տարան աշխատասենյակ և սկսեցին հավելյալ հարցեր տալ։ Ես բոլոր հարցերին պատասխանեցի. թաքցնելու բան չունեի», – պատմեց թղթակիցը։

Նրա խոսքով` մասնագիտական գործունեության մասին հարցերից հետո սահմանապահ ծառայության աշխատակիցները ներողություն են խնդրել և հայտնել, որ նրա մուտքն արգելված է:

«Տպավորություն էր, որ սահմանապահներն ընդհանրապես կապ չունեն, այսինքն՝ ինչ-որ մեկի հրահանգներն էին կատարում և սպասում էին ինչ-որ որոշման», – ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930