ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը
Որպես շարունակություն երեկ տեղի ունեցած քննարկումների, այսօր Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հրավերով այցելեցի Անդրա Պրադեշ բժշկական տեխնոլոգիաների գոտի (Andhra Pradesh Medical Technology Zone)։
Այն աշխարհում բժշկական տեխնոլոգիաների ամենամեծ արտադրական կլաստերներից մեկն է, որտեղ ավելի քան 100 ընկերություն ներգրավված է առաջատար բժշկական սարքավորումների հետազոտության, փորձարկման և արտադրության գործընթացներում։
Ներկայացրեցի Հայաստանի ազատ տնտեսական գոտիները և ընդգծեցի, որ ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել արդյունաբերական գոտիներ՝ տարբեր ոլորտների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով։
Կարդացեք նաև
Հրավիրեցի հնդկական ընկերությանը դիտարկել Հայաստանում նախատեսվող արդյունաբերական գոտիներում ներդրումներ կատարելու հնարավորությունները, ինչը կստեղծի բարենպաստ պայմաններ՝ պետական աջակցության գործիքների, հարկային արտոնությունների, ինչպես նաև այլ նպաստող մեխանիզմների կիրառմամբ, որոնք թույլ կտան արտադրանքը ներկայացնել միջազգային շուկայում մրցունակ գներով։
Շրջայցին մասնակցել է նաև Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։


















































