«Ճնշումները նպատակ ունեն դարեր շարունակ ժողովրդին եւ ազգին ծառայած Հայ առաքելական եկեղեցուն ենթարկեցնել պետությանը»։ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (CSI)` Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ներածական հատվածում այս մասին ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (CSI) նախագահ Դոկտոր Ջոն Այբները։
Իր խոսքում նա նշեց, որ կազմակերպությունը Երեւանում է՝ մասնակցելու ՀՀ վարչապետի օրհնությունը ստացած «Աղոթքի նախաճաշին», որն անցկացվեց ուրբաթ եւ շաբաթ օրերին։ Էյբները հավելեց, որ Հայաստանում առկա է ճգնաժամ, քանի որ կան բանտարկված հոգեւորականներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


















































