Լրահոս
Օրվա լրահոսը

«2025 թվականի նոյեմբերի 17-ին մենք մասնակցելու ենք ոչ թե իրավական գործընթացի, այլ քաղաքական վրեժխնդրության, քաղաքական հետապնդման». փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի հաջորդ դատական նիստի մասին

Նոյեմբեր 16,2025 09:30

«Մենք խոսում ենք փաստերով: Այո, Հայաստանի Հանրապետությունում Վճռաբեկ դատարանի կողմից նախադեպը չունեցող ջանասիրությամբ հոգ է տարվել, որպեսզի Սամվել Կարապետյանին վերաբերելի կալանքի միջնորդության ժամկետը երկարացվի: Բայց վստահաբար, դեռեւս 2025 թ. հունիսի 17-ից ֆեյսբուքյան հարթակում արված համապատասխան անձի գրառումներից հետո չեմ դադարում պնդել, որ սա քաղաքական հետապնդում է:

Նոյեմբերի 17-ին մենք մասնակցելու ենք, ոչ թե իրավական գործընթացի, այլ քաղաքական վրեժխնդրության, քաղաքական հետապնդման, քաղաքական օրակարգի՝ ինչպես կուզեք, դա կոչեք: Բայց դա քաղաքական վրեժխնդրություն է, ոչ թե իրավական գործընթաց: Եվ իմ ու  գործընկերներիս համար դա շատ բարդ գործընթաց է: Բոլորդ գիտեք, որ բազմաթիվ քաղաքացիներ գալիս են, որպեսզի տեսնեն արդարադատություն: Սակայն, ցավոք սրտի, ես եւ իմ գործընկերները չենք կարողանում դա ապահովել, քանի որ մենք չենք մասնակցում իրավական պրոցեսի:

Պետք է նշեմ, որ բոլոր դատական նիստերին, ինչը որ նաեւ օրենքը չի խոչընդոտում, չի արգելում, միջնորդություն ենք ներկայացնում, որպեսզի նիստը դռնբաց լինի, որպեսզի հասարակությանը տեսնի, որ իրավաբանություն չկա դահլիճում:

Մենք նախորդ ասուլիսում հրապարակային խնդրել էինք ձեզ, որպեսզի դուք եւս հարց տաք, թե ինչու գործը կոչի դրվագով չի առանձնացվում եւ դատարան չի ուղարկվում: Պարզ է՝ ինչի համար չի ուղարկվում: Որովհետեւ չունեն այդտեղ ոչ մի հանցակազմ: Եվ այդտեղ ցավալիորեն կատարվել է ապօրինություն: Իսկ ապօրինությունը մեկ անձով չի լինում, դա շղթա է օղակ է: Ուստի կոչ եմ անում արդարադատության անձանց, որպեսզի դադարեցնեն այդ ապօրինությունները, որովհետեւ մենք արդեն հասել ենք իրավական պետության կազմալուծման գործընթացին:

Այո, Սամվել Կարապետյանը Հայ Առաքելական եկեղեցուն սատարել է Էջմիածնում, իսկ Էջմիածինը մեր ազգային գոյության խարիսխն է: Սրանց սատարողները չե՞ն հասկանում, որ այս մարդը սատարում է այն կառույցը, ուր յուրաքանչյուրս, եթե ունենում ենք հոգեւոր ընկճվածություն, գոնե օգտվում ենք այդ կառույցից: Իսկ Սամվել Կարապետյանը ընդամենը սատարել է եկեղեցուն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ազգային բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Լիաննա Գասպարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930