Երեկ ԿԸՀ-ն քննություն էր սկսել «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անունից լիազորված անձի դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջում էր զրկել «Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան»» հիմնադրամին Վաղարշապատ խոշորացված համայնքում դիտորդական հավատարմագրումից։ ԿԸՀ-ն մերժեց այս դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը՝ համարելով այն ոչ իրավասու անձի կողմից ներկայացված։շ
Այնուհետեւ ԿԸՀ-ն իր նախաձեռնությամբ հարուցեց վարչական վարույթ։ Վարույթի ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները հանդես եկան առարկություններով եւ հիմնավորեցին, որ բացակայում են հավատրմագրումից զրկելու հիմքերը։ Ավելի քան 10 ժամը տեւած եւ ընտրություններից 5 ժամ առաջ ավարտված նիստում ԿԸՀ-ն կարճեց սեփական նախաձեռնությամբ հարուցված վարույթը։
Այսօր մեր բոլոր դիտորդական խմբերը վաղ առավոտից Վաղարշապատ խոշորացված համայնքում են եւ իրականացնելու են դիտորդական առաքելություն բոլոր տեղամասերում։
«ԹԱԹՈՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ


















































