Լրահոս
Օրվա լրահոսը

Մեխակյանը՝ Թալինից եկած աջակիցների, «նակոլկեքով» կեղծ դպիրի ու Փաշինյանի բացասական ստվերի մասին

Նոյեմբեր 16,2025 11:15

Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցող ՔՊ քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ իրենց տան հասցեի՞ն էլ է օտար քաղաքացիների գրանցում հայտնվել, ինչպես այս օրերին ահազանգում են Վաղարշապատ համայնքի մի շարք բնակիչներ:

Մեխակյանն ասաց՝ եթե նման ահազանգեր կան, թող դիմեն ոստիկանություն, իսկ իրենց տան հասցեին այլ անձինք գրանցված չեն:

Հաջորդ հարցին՝ ինչով էր պայմանավորած, որ Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց նախընտրական վերջին հանրահավաքին գալ, Մեխակյանն ասաց՝ Փաշինյանին հարցնեն:

Արդյո՞ք չեկավ, որ իր բացասական ստվերը  չգցի իր վրա, Մեխակյանը պատասխանեց՝ մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, հանրահավաք ի սկզբանե չէինք էլ պլանավորել, պարզապես բնակչությունից ստացված դրական էներգետիկայով պայմանավորված քայլերթ արեցին:

Դիտարկմանը, թե Թալինից ահագին մարդ էր եկել, Մեխակյանն արձագանքեց՝ իրենց բոլոր աջակիցները, որոնք հարկ են համարել գալ, իրենք են որոշել գալ:

Դա արդյո՞ք չի նշանակում, որ Վաղարշապատում չունեք համապատասխան աջակցություն հարցին Մեխակյանը խորհուրդ տվեց՝  բոլոր դեմքերը նկարներով իդենտիֆիկացնել եւ պարզել ու համեմատել՝ եկածների քանի տոկոսն են այլ տեղերից:

Դիտարկմանը, թե Հովհաննավանքի կեղծ դպիրն էր նույնիսկ եկել տատուներով ձեզ աջակցելու, Մեխակյանը հարցով պատասխանեց՝ «ե՞ւ»:

Դիտարկմանը, թե երգիչ Սարոյի համերգին ավելի շատ մարդ էր եկել, Մեխակյանն ասաց՝ ուրախ է Սարոյի համար:

Լրագրողները հարցեր տվեցին նաեւ արդյոք չի՞ դավաճանել իր՝ Արցախի հերոս  հոր գաղափարախոսությանը՝ կանգնելով Արցախը հանձնած քաղաքական ուժի կողքին, Մեխակյանը պատասխանեց՝ չարչրկված հարցեր են ու ոչ կոռեկտ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930