Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական հանրահավաքին չեկավ, որովհետեւ զեկուցել էին՝ միայն ֆեյք դպիրն է եկել. Սեւակ Խաչատրյան

Նոյեմբեր 16,2025 12:11

-Օրվա վերջում ընտրության արդյունքները ցույց կտան, որ մենք կունենանք հաղթանակ,- այսօր  լրագրողներին ասաց Վաղարշապատի թիվ 14/10 ընտրական տեղամասում ընտրության եկած «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ չի՞ վախենում քրեական գործերից, ի պատասխան ասաց՝ այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է. «Մյուս ընդդիմադիր ուժերի հետ հանդիպումներ չենք ունեցել, եթե բացարձակ հաղթանակ չլինի, համագործակցության եզրեր կգտնենք ընդդիմադիր այլ ուժերի հետ: Ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ կան, որ  կուտակումներ են , բաց քվեարկություններ, ուղղորդումներ»:

Խաչատրյանը նկատեց, որ իշխանությունները վախենում են, որովհետեւ գիտակցում են՝ իրենց վարկանիշը պատմական նվազագույնի է հասել հատկապես Վաղարշապատում, Էջմիածին քաղաքում. «Դա բերել է թե՛ ՔՊ-ի, թե՛ Վաղարշապատ համայնքի նախկին իշխանությունների գործելաոճը»:

Խաչատրյանը, անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական վերջին նախընտրական հավաքին, որին Նիկոլ Փաշինյանը չեկավ, ասաց, որ ի սկզբանե պլանավորել էր գալ, որովհետեւ մեծ թվով ոստիկաններ էին բերվել համայնք, բայց հավանաբար զեկուցել են, որ հանրահավաքին մարդ չկա, բացի Հովհաննավանքի ֆեյք դպիրից ու ֆեյք մասնակիցներից, երեւի դրա համար չի մասնակցել:

Հարցին, թե Լեւոն Քոչարյանը իրեն մեքենա չի նվիրե՞լ, Խաչատրյանն ասաց՝ սկզբում ասում էին 50 միլիոն դրամ է տվել, հետո «Լեքսուս» մեքենա: Նրա խոսքով, ինքը ունի «Լեքսուս», որը գնել է 1.5 տարի առաջ. «Եթե քվեարկության արդյունքներով  հաղթանակ լինի, հետո էլ կասեն բենթլի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930