Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայաՔվե»-ի կողմից արձանագրված խախտումները՝ ժամը 12։00-ի դրությամբ

Նոյեմբեր 16,2025 12:31

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: «ՀայաՔվե» դիտորդական առաքելության կողմից արձանագրված խախտումները՝ ժամը 12։00-ի դրությամբ։

Վաղարշապատի 14/19 տեղամասի համարը մուտքի մոտ փակցված չէ:

14/10 տեղամասում ընտրողին օգնող անձ կա, որը չի գրանցվել:

14/37 տեղամասում քաղաքացին, որն արդեն իսկ ընտրել էր, մոտեցել է երկրորդ անգամ՝ այլ քաղաքացու հետ` պնդելով, որ եկել է օգնելու:

14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին:

14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր:

14/04 տեղամասում կուտակումներ են:

Բաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում։

14/36 տեղամասում քվեախցիկների կողքին պատի փոխարեն պոլիէթիլենային ծածկ է:

14/28 տեղամասի դիմաց կուտակումներ են:

Կուտակումներ 14/29 տեղամասի դիմաց:

Բաց քվեարկության դեպք 14/17 տեղամասում:

14/43 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթի:

Բաց քվեարկության դեպք 14/24 տեղամասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930