Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանը

Նոյեմբեր 16,2025 13:02

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վճտով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Արմենակի Բադալյանը։

Խաչիկ Բադալյանը ծնվել է 1940 թ.-ի հուլիսի 28-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1960-1962 թթ. սովորել է Լենինականի Ա. Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիայում։ 1962 թ.-ից աշխատում էր Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։ 1989-1995 թթ. ստեղծագործել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Խորհրդային տարիներին ղեկավարել է մի շարք ինքնագործ խմբեր և ներկայացումներով հանդես է եկել համամիութենական տարբեր փառատոներում։
Մարմնավորել է 100-ից ավելի դերեր։ 1989 թ.-ին արժանացել է Հայաստանի ՍՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման, 2009 թ.-ին՝ «Մովսես Խորենացի» մեդալի, իսկ

2015 թ.-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման։

Թատրոնում լավագույն դերերից են՝
Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի»՝ Մուրադ, Ն. Գոգոլի «Ռևիզոր»՝ Խլեստակով,Հ. Պարոնյանի «Շողոքորթն»՝ Թադե,Ե. Օտյանի «Խնդանք անցնինք»՝ Սիսակ, Գ. Սունդուկյանի «Խաթաբալա»՝ Իսայի, Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ»՝ Գիժ, Ալ. Օստրովսկու «Անտառը»՝ Պյոտր, Վ. Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս»՝ մեծ որդի, Ժ. Անանյանի «Իմ տունը քո տունը չէ»՝ Սերոբ, Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը»՝ Այլիֆ,
Ն. Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»՝ Լիմոն, Վ. Սարոյանի «Մի գնա բարկացած»՝ Քառակուսի, Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը»՝ Ավգիաս արքա, Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»՝ Համո, Թ. Ուիլյամսի «Ապակե գազանանոց»՝ Թոմ, Գ. Սարգսյանի «Մեսրոպ Մաշտոց»՝ Մեսրոպ Մաշտոց։

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում սիրված դերասանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու նրա արվեստի երկրպագուներին։

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930