Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողների ցուցակներում մահացած անձանց առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որոշ դեպքերում չունի տեղեկություն անձի մահվան վերաբերյալ․ պարզաբանում

Նոյեմբեր 16,2025 13:30

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդների արձանագրությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ընտրողների ցուցակներում մահացած անձանց հատուկենտ առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որոշ դեպքերում չունի տեղեկություն անձի մահվան վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետությունում մահացած անձի տվյալները բնակչության պետական ռեգիստրից հանվում են ՔԿԱԳ մարմնի կողմից մահվան վկայական տրամադրելու պահին՝ ՀՀ քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու ժամանակ։

ՀՀ տարածքից դուրս մահացած անձանց վերաբերյալ տվյալները բնակչության պետական ռեգիստրից հանվում են շահագրգիռ անձի կողմից մահվան վկայականը սահմանված կարգով թարգմանված և պատշաճ նոտարական վավերացմամբ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնելու դեպքում։ Գործընթացը կազմակերպվում է նաև համայնքային ոստիկանության կողմից իրականացվող ստուգումների միջոցով։

«ՀՀ Էջմիածին, Սուրբ Մեսրոպ Մաշտոց 22, բնակարան 44 հասցեում» հաշվառված քաղաքացու վերաբերյալ հայտնում ենք, որ նշված անձի հաշվառումը կատարվել է դեռևս 26․09․1996թ․-ին օրենքով սահմանված կարգով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերջինիս հաշվառումից հանելու վերաբերյալ դիմում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության որևէ տարածքային ստորաբաժանումում չի ստացվել, սեփականատերը կամ համասեփականատերերից որևիցե մեկը մահացածին հաշվառումից հանելու համար կարող է մոտենալ ՄՔԾ ցանկացած տարածքային ստորաբաժանում։

ՀՀ ՆԳՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930