«ՀայաՔվե» դիտորդական առաքելության կողմից արձանագրված խախտումները՝ ժամը 17։00-ի դրությամբ։
14/38 տեղամասում ընտրողի փոխարեն ընտրացուցակում այլ անձ է ստորագրել։
14/17 տեղամասում կուտակումներ են։
Բաց քվեարկություն 14/47 տեղամասում։
Կարդացեք նաև
Բաց քվեարկություն 14/17 տեղամասում։
14/23 տեղամասում քվեատուփի մոտ նստած անձը ոչ թե հանձնաժողովի անդամ է, այլ վստահված անձ։
Քվեարկության գաղտնիության խախտում 14/47 տեղամասում։
14/36 տեղամասում քաղաքացու փոխարեն ընտրացուցակում ստորագրել են։
Քվեարկության գաղտնիության խախտում 14/46-ում։
Բաց քվեարկություն 14/16-ում։
14/17 տեղամասում մի ընտրողն ուղղորդում է մյուսին։
14/10 տեղամասում քաղաքացու փոխարեն արդեն ընտրել են։
Բաց քվեարկություն 14/47-ում։
Դաշտ գյուղում տեղակայված 14/45 տեղամասի մոտակայքում կուտակումներ են։
14/18 տեղամասից 50 մետրից պակաս հեռավորությամբ քարոզչական պաստառ է փակցված։
Կրկնակի քվեարկություն 14/46 տեղամասում։
Բաց քվեարկության դեպք՝ 14/29 ընտրատեղամասում։


















































