Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ այցի ընթացքում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն-ի ծրագրով տների կառուցման ընթացքին

Նոյեմբեր 16,2025 18:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ այցի ընթացքում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն-ի ծրագրով տների կառուցման ընթացքին: Վարչապետը եղել է ներկայումս կառուցվող մի քանի տներում, զրուցել բնակիչների հետ, նրանցից հետաքրքրվել կառուցապատման աշխատանքների վերաբերյալ: Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության վերոնշյալ ծրագրից և շնորհակալություն հայտնել վարչապետին նման կարևոր նախաձեռնության համար: Տեղեկացվել է, որ ներկայումս Խաչիկում 16 մլն-ի ծրագրով կառուցվում է շուրջ 40 տուն:

Վարչապետը դիտարկել է նաև Նորավանքից Խաչիկ ճանապարհահատվածը: Այն ներկայումս գրունտային է: Տեղում քննարկվել է ճանապարհն ասֆալտապատելու հնարավորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կարող է զբոսաշրջության խթանման առումով ևս կարևորություն ունենալ և ասել, որ կհանձնարարի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հիմնանորոգել ճանապարհը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930