Վաղարշապատի խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններն ավարտվեցին։ 47 ընտրատեղամասերում սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը։
Ընտրություններին մասնակցում էր 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
- «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
- «Համահայկական ճակատ» կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
- «Ժառանգություն» կուսակցություն
- «ՔՊ» կուսակցություն
- «Հայրենիք» կուսակցություն
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները՝ 18 գյուղերում։
ԿԸՀ -ից հայտնում են, որ ժամը 20:00-ին քվեարկություն ավարտվել է, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12% կամ 31527 ընտրող։
Կարդացեք նաև
Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69866 քաղաքացի։


















































