Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաթոյան» հիմնադրամն ամփոփել է Վաղարշապատի ընտրություններում դիտորդական առաքելության նախնական արդյունքները

Նոյեմբեր 16,2025 21:36

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն այսօր՝ նոյեմբերի 16-ին ժամը 7:30-ից սկսած, դիտորդական առաքելություն է իրականացրել Վաղարշապատ համայնքում՝ օրվա ընթացքում այցելելով բոլոր 47 ընտրատեղամասերը։

Քվեարկության ընթացքում շրջիկ դիտորդական խմբերն արձանագրել են մի շարք առերեւույթ խախտումներ, որոնք վերաբերել են՝

• ընտրատեղամասերում ընտրողների ուղղորդմանը,

• բաց քվեարկություններին,

• քվեաթերթիկների՝ ոչ հավասարաչափ քանակներին,

• ինչպես քվեախցերի, այնպես էլ քվեատուփերի մոտ կուտակումներին,

• քվեարկությանը մասնակցող անձանց կողմից քվեարկության անցկացման կարգի չիմացությանը, ինչի հետևանքով թույլ են տրվել ընտրության կարգի տարբեր խախտումներ, օրինակ՝ չօգտագործած քվեաթերթիկների դուրսբերում քվեախցից, քվեաթերթիկի ոչ ճիշտ տեղադրում ծրարի մեջ եւ այլն։ Առանձին արձանագրված դեպքերում հանձնաժողովի նախագահները արձագանքել են եւ տեղում վերացրել խախտումները։ Որոշ դեպքերում հանձնաժողովի անդամները հրաժարվել են ներառել արձանագրված խախտումը գրանցամատյանում։

• Որոշ ընտրատեղամասերի մոտ եղել են մեծ թվով անձանց կուտակումներ, որոնք չեն պահպանել սահմանված թույլատրելի հեռավորությունը։

Արձանագրվել են նաև դեպքեր, որոնք ինքնին խախտումներ չեն, բայց կարող էին ընդհանուր առմամբ ազդել ընտրությունների վրա, օրինակ՝ ընտրատեղամասերից մեկի հոսանքազրկումը, պարբերաբար մեծ խմբերով (8-10 հոգի) ընտրատեղամասեր ներկայանալը եւ այլն։

«Թաթոյան» հիմնադրամի դիտորդները կհետևեն նաև քվեաթերթիկների հաշվարկի գործընթացին։

«ԹԱԹՈՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930