Հաղորդել ենք, որ թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 տեղամասերից։
Ըստ այդմ՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանի են անցնում երեք քաղաքական ուժեր՝ ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։
Ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւյալ կերպ.
ՔՊ – 19 մանդատ,
Կարդացեք նաև
«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,
«Մայր Հայաստան» – 2 մանդատ։
Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։


















































