Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե Գյումրին, և թե Վաղարշապատը ապացուցում են, որ քաղաքական Փաշինյանը այլևս կախված է ապաքաղաքականացված քարոզարշավ իրականացնող և Փաշինյանից գոնե ընտրարշավում չափավոր դիստանցավորվող Սարիկից ու Արգիշտիից»

Նոյեմբեր 17,2025 10:34

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Քաղաքականացվեք և քաղաքականացրեք, որ ապաքաղաքականությունը և կենցաղայինությունը չհաղթի ձեզ: Թե Գյումրին և, թե Վաղարշապատը ապացուցում են, որ քաղաքական Փաշինյանը այլևս կախված է ապաքաղաքականացված քարոզարշավ իրականացնող և Փաշինյանից գոնե ընտրարշավում չափավոր դիստանցավորվող Սարիկից ու Արգիշտիից: Ոչ Գյումրի և ոչ էլ Վաղարշապատ Փաշինյանը չգնաց ընտրարշավի, որ այդ կոնստրուկցիան չքանդի իրենով և չվնասի նրանց: Էդ հիմա է հաղթանակն իրենով անում ու կեղծում իրեն: Խորքում այլևս Սարիկներից ու Արգիշտներից է կախված Փաշինյանը և ոչ հակառակը: Թե ինչ ձայներ կբերեն ապաքաղաքականացվածները անձամբ Փաշինյանին քաղաքական ընտրության ժամանակ կերևա, բայց վստահաբար ոչ այսքան:

Քաղաքականացրեք և քաղաքականացեք: Դադարեք անվստահություն ու հուսահատություն սերմանել: Ոչ առաջին և ոչ էլ վերջին պարտությունն է: Մինչ մեկ հաղթանակ պարտությունները տասնյակներով են լինում և թրծում: Մաթեմատիկա, մեթոդներ ու մոդելներ հանրային քննարկող քաղաքական ակտորները լավ կանեն մեկ րոպե մտածեն, թե իրենք իրենց առաջարկածի մեջ, ինչ ՕԳԳ ունեն: Էս մարաթոնի մեջ արագ մտածներին խորհուրդ կտամ զսպեն իրենց արագ շնչահեղձ լինելու, թևաթափ լինելու, հուսահատ լինելու սեթևեթանքը: Հիասթափությունն ու կոտրվելը ամենահեշտ բանն է, իսկ խելքի ու համառության համադրությունը դժվարը:

P.S. «Հայ Մարդը» գերակայելու է «ՔՊ քաղաքացուն»: Держать строй.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930