Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանձնաժողովի եզրափակիչ ելույթում հնչեցված հանգամանքներին մենք հնարավորություն չենք ունենալու արձագանքել»․ Դավիթ Ղազինյան

Նոյեմբեր 17,2025 10:46

«Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովը որոշեց մերժել վարույթի կասեցման մասին միջնորդությունը։

Նախքան ելույթներին անցնելը, որոնց համար «Տաշիր Կապիտալին» տրված է 2,5 ժամ, և պայմանավորվածություն կա, որ դրանից հետո հանձնաժողովի ամփոփիչ ելույթն է լինելու, և մինչև ժամը 14․00 նիստը պիտի ավարտվի, ՀԷՑ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը մտահոգություն հայտնեց, որ նիստի ձևաչափը թույլ չի տալու, որ վերջում հանձնաժողովի եզրափակիչ ելույթում հնչեցված հանգամանքներին իրենք հնարավորություն ունենան արձագանքելու։

Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն արձագանքեց․ «Երրորդ օրն է՝ նիստը վարել ենք առավելագույնս թափանցիկ, ճկուն, հասանելի, հարցերի սահմանափակում գործնականում չի եղել։ Այդ ընթացքում հասարակությունն ուշադիր հետևել է, բավական իրազեկված է և իր կարծիքը կարող է կազմել։ Ես Ձեր պնդմանը հակադարձում եմ՝ ոնց պայմանավորվել ենք՝ դուք ձեր ելույթներն ունեցեք, մենք էլ մեր ավարտական ելույթը կունենանք։ Եթե անհրաժեշտություն լինի, հետագայում դուք էլ կունենաք, մենք էլ կունենանք հնարավորություն»։

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ պարզաբանեց․ «Խոսքը նրա մասին է, որ եթե հանձնաժողովի եզրափակիչ ելույթում որևէ նոր հանգամանք քննարկման առարկա դառնա, մենք պետք է հնարավորություն ունենանք՝ անունը կդնեք ռեպլիկ, թե հակադարձ եզրահանգում, որ կարողանանք անդրադարձ կատարել»։

Մեսրոպ Մեսրոպյանն ասաց, որ ռեպլիկի հնարավորություն կտրվի։

Հիշեցնենք՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում շարունակվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցի քննարկումը:

Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930