Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը
Վաղարշապատի ընտրությունների մասին՝ ամփոփիչ
Ընտրությունների մասնակցության թիվը նույնիսկ ավելին էր, քան ժողովրդավարական ընտրություններում բնորոշ է ՏԻՄ ընտրություններին, ինչը լավ էր։
Դրա պատճառն այն էր, որ կրեմլյան ընդդիմությունն այն հռչակեց համապետական ընտրությունների նախերգանք ու գալվանիզացրեց մթնոլորտը։ Քաղաքացին զգաց ռեվանշի վտանգն ու ցուցադրեց իր դիմակայունությունը ժողովրդավարությունը, ինքնիշխանությունն իր քվեով պաշտպանելու առումով։
Կարդացեք նաև
Կրեմլյան ընդդիմությունը առավելագույնս մոբիլիզացրեց իր ռեսուրսները, չնայած տարբեր շարասյուներով գրոհեց ու չափազանց սինխրոնացված, այդուհանդերձ ցույց տվեց իր աքիլեսյան գարշապարը․ սիամական երկվորյակները ոչ միայն առաջին, այլ նույնիսկ երկրորդ դեմքերի մակարդակով «խուսափեցին» երևալ առաջին պլանում, մատնելով որ ընտրողը զզվում է իրենցից․․․
ՔՊ-ն, հակառակը, ցուցադրեց թիմային ու քաղաքական միասնության բացառիկ օրինակ, սակայն գլխավոր «հարձակվողը»՝ Նիկոլ Փաշինյանը անձամբ չմասնակցեց «խաղին», ցույց տալով, որ ընտրություններում հաղթել է առանց իր անմիջական մասնակցության ու ՔՊ երկրորդ մակարդակի դեմքերի բավարար եմ նախկին նախագահներին, ձևիստներին, անպատիվներին, Կաթողիկոսին իրենց ռեսուրսներով ջախջախելու համար։
Հանրապետություն կուսակցությանը և նրա թեկնածուին՝ Հարություն Մկրտչյանին, ցավոք, անցողիկ շեմը հաղթահարելու համար չբավարարեց 20-ի կարգի ձայն․․․ Թեպետ, կարելի է վստահ ասել, որ հայտը հաջողված էր ու արդյունքը՝ մոտ․․․
Եթե այլ էական փոփոխություններ նախընտրական մատրիցայում չարձանագրվի, ապա այս պատկերը մոտ է լինելու համապետական ընտրությունների պատկերին։ Պարզապես՝ առկա 20-25 տոկոսը բաշխվելու է կրեմլյան հին ու նոր ուժերի միջև։
Այլընտրանքային ընդդիմությունը Գյումրիում, Վաղարշապատում կուտակած բավարար փորձ ունի վերանայելու իր ռազմավարությունը։ Նրա պոտենցիալ ընտրողը շարունակում է մնալ տանը մնացած ընտրողն ու անիմաստ է պայքարել իշխող կուսակցությունից ու կրեմլյան ընդդիմությունից ընտրող խլելու ռազմավարության վրա։ Բայց սրա մասին առանձին։


















































