«Պետք է խնդրեմ այս շաբաթվա ընթացքում տաք բոլոր այն կառուցապատողների ցանկը, ում նկատմամբ ամենաշատ արձանագրություններն են կազմվել փոշեկլանիչ ցանցերի բացակայության կապակցությամբ: Մենք պարբերաբար երեւանցիներին պետք է տեղեկացնենք մեր կառուցապատողների պարտաճանաչության մասին»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա հատուկ շեշտեց. «Պետք է հնչեցնել նրանց անունները, որոնք չարամտորեն շարունակում են ցանցերի տեղադրումից խուսափել: Եվ ես վստահ եմ, որ իրենք դրանից հետո շատ երկար կսկսեն մտածել՝ այսուհետ պե՞տք է այդպես անել: Անհատապես բոլորի անունները պետք է բարձրաձայնենք, որպեսզի մարդիկ իմանան, թե ումից են տուն գնում եւ ինչ պատասխանատվությամբ ընկերությունների հետ գործ ունեն…»:
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































