Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսով Փաշինյանը էջմիածինցիներին տեղեկացրեց, որ եկեղեցու դեմ հարձակումներն այսուհետ պատվիրված են հենց վաղարշապատցիների կողմից. Արսեն Բաբայան

Նոյեմբեր 17,2025 11:50

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Այսպիսով Նիկոլ Փաշինյանը էջմիածինցիներին տեղեկացրեց, որ եկեղեցու դեմ հարձակումներն այսուհետ պատվիրված են հենց վաղարշապատցիների կողմից։

Նա մասնավորապես հայտարարել է՝ «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։

Ասել կուզի՝ այսուհետ ինչ հանցավոր ոտնձգություններ էլ կատարեմ Վեհափառի ու Եկեղեցու հանդեպ՝ անելու եմ դա «մեղքը» հենց էջմիածինցիների վրա բարդելով։

Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս նա արդեն այդպիսի մի քայլ արել է․ Հայտարարել էր, որ Արցախը, եթե հետաքրքրում է հայ ժողովրդին, ապա պետք է հեղափոխություն անեն։ Եվ քանի որ հեղափոխություն չարեցին (մինչդեռ ուժով զսպեց), ուրեմն ժողովուրդը համաձայն է այն մտքին, որ Արցախը մեզ հետաքրքիր չէ։

Ինչ վերաբերվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքը, ապա պետք է հիշեցնեմ դրա վերաբերյալ Ամերիկյան համալսարանում հենց իր հայտարարությունը՝ «(…)Էջմիածինը, իմիջայլոց, Մայր Աթոռի կառուցման վայրն է, որը համաձայն ավանդության Տիրոջ իջնելու վայրն է: Բայց դա էլ է հարց՝ ինչո՞ւ է Տերը իջել հենց այդտեղ, որովհետև Տերն էլ չի կարող պատահական տեղ իջել: Նա էլ գիտի՝ որտեղ է պետք իջնել և տվյալ դեպքում Տերն իջել է այդտեղ, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930