Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաթիռի կործանումը, «Քրդստանի բանվորական կուսակցության» ինքնալուծարումը՝ Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում

Նոյեմբեր 17,2025 11:55

Ermenihaber. Նոյեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կառավարության նիստ կգումարվի: Օրակարգում են լինելու «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականի շուրջ վերջին զարգացումները, Պաղեստինի Գազայի հատվածում հաստատված հրադադարից հետո տիրող իրավիճակը, Թուրքիայի ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանմանը վերաբերող հարցեր և այլն:

Մասնավորապես անդրադարձ է կատարվելու վթարի պատճառներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Նշվում է, որ սև արկղի տվյալները թույլ կտան պարզել, թե ինչ է տեղի ունեցել օդաչուի խցիկում ինքնաթիռի կործանմանը նախորդած րոպեներին:

Կառավարության անդամները քննարկելու են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ինքնալուծարման գործընթացը: Առանձին-առանձին անդրադարձ է կատարվելու նաև Սիրիային և քրդական «SDG-ի» (Սիրիայի ժողովրդավարական ուժեր) գործողություններին:

Բացի այդ, քննարկվելու են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի ԱՄՆ-ում ունեցած շփումները, ինչպես նաև ուսումնասիրվելու են Թուրքիա-ԱՄՆ-Սիրիա եռակողմ հանդիպման արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930