ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ:
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
ԱԺ


















































