Մասիսի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ ընտրվեց Նորայր Հակոբյանը։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելուց հետո խնդիր էր առաջացել համայնքի նոր ղեկավար ընտրելու, եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքը քաղաքապետ ընտրեց Մասիսի քաղաքապետի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանին, կողմ քվեարկեց ավագանու 15 անդամ։ ՔՊ խմբակցությունը, որը Մասիսի ավագանիում ունի 12 ձայն, թեկնածու չէր առաջադրել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Գաբրիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել, «Դավիթ Համբարձումյան դաշինքը» Մասիսի ավագանիում ունի 14 մանդատ, ՔՊ–ն՝ 12, եւս մեկ ավագանու անդամ անկախ կարգավիճակով է։
Մանրամասները՝ տեսանյութում
Իր ելույթում Նորայր Հակոբյանն ասաց, որ Դավիթ Համբարձումյանի շուրջ ձեւավորված թիմը չէր կարող այլ կերպ դրսեւորել իրեն։ «Դավիթ Համբարձումյանից հետո շարունակել նրա գործը շատ բարդ է լինելու ինձ համար, քանի որ նա տիրապետում էր ոչ միայն համայնքային, այլ համայնքում ապրող յուրաքանչյուրի անհատական խնդիրներին։ Որքան էլ բարդ լինի, վստահ եմ՝ մեծ հպարտությամբ եմ շարունակելու աշխատել եւ իրականացնել զարգացման ծրագրերը Դավիթ Համբարձումյանի թիմի հետ միասին»,- ասաց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Որոշվեց Նորայր Հակոբյանի երդման օր սահմանվել նոյեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































