«Էս մարդկանց տրամաբանությունը…
Ասում են՝ Վաղարշապատում ՔՊ-ն ստացել է ընտրության գնացածների 48.6%-ը, բայց քանի որ պոտենցիալ ընտրողների կեսից ավելին չի գնացել ընտրության, հետևաբար, Արգիշտի Մեխակյանին ընտրել է վաղարշապատցիների 21-22%-ը: Հետևաբար, սա հաղթանակ չէ, Մեխակյանն էլ փոքրամասնության քաղաքապետն է:
Դե սա առաջին անգամը չէ. երբ պարտվում են, էս թեզն են առաջ բերում:
Բայց, օրինակ, երբ Գյումրիում, իրենց ասած տրամաբանությամբ, ընտրության իրավունք ունեցողների 8.5%-ի քվեին (9500 ձայն՝ 111 հազարից) արժանացած մեկը դարձավ քաղաքապետ, դա համարեցին մեծագույն հաղթանակ:
Ոչ ցածր մասնակցությունն էր իրենց կաշկանդում, ոչ քաղաքապետի կրիմինալ կենսագրությունը, ոչ էլ այն փաստը, որ հաղթողը Կոմունիստական կուսակցության ցուցակով էր առաջադրված:
Ինչևէ, իրենց գործն է:
Կարդացեք նաև
Արգիշտի Մեխակյանը լինելու է ոչ միայն իրեն ընտրած, այլ նաև ընդդիմությանը ձայն տված և ընտրություններին չմասնակցած վաղարշապատցիների քաղաքապետը: Ու համոզված եմ՝ իր նվիրված աշխատանքով, կառավարության հետ համատեղ, Վաղարշապատը դարձնելու է ավելի բարեկեցիկ, գեղեցիկ ու հարմարավետ քաղաք:
Արգիշտի ջան, ապրես, քեզ համբերություն ու բեղմնավոր աշխատանք»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան


















































