«100-ավոր բակային վերակառուցումները, ավտոտնակների քանդումն ունի մի քանի նպատակ, առաջին, իհարկե, բակային միջավայրի վերականգնումն է, կանաչ տարածքների ավելացումը: Բացի խաղահրապարակներից՝ շատ կարեւոր են նաեւ ֆուտբոլի դաշտերը»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Տեսանյութը՝ քիչ անց:
«Վերջերս բոլորս տեսանք Հայաստանի հավաքականի ցավալի պարտությունը Պորտուգալիայի հավաքականից… Ես վստահ եմ, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլը պետք է սկսի բակերից: Եվ այն բազմաթիվ ֆուտբոլի դաշտերը, որոնք կառուցվել են եւ կառուցվում են Երեւան քաղաքում, վստահորեն իրենց արդյունքը տալու են ապագայում: Ուստի խնդրում եմ շեշտը՝ ֆուտբոլի դաշտերի կառուցման վրա, պահպանել»,-հավելեց Ավինյանը:
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































