Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում Չեչնիայի քաղաքացուհուն սպանած 2 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Նոյեմբեր 17,2025 12:42

Հոկտեմբերի 20-ին Չեչնիայի քաղաքացի 23-ամյա Այշատ Բայմուրադովայի սպանությունը Երևանում կատարած երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը). հայտնում են քննչական կոմիտեից:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ ըստ նախնական տվյալների՝ Այշատ Բայմուրադովան փախել էր Չեչնիայից՝ փորձելով ազատվել բռնությունից: Ընկերների խոսքով՝ Այշատը գնացել էր հանդիպման՝ Instagram-ով ծանոթացած մի աղջկա հետ։ Հետո պարզվել է, որ այդ աղջկա հետևորդների մեջ կան մարդիկ՝ Ռամզան Կադիրովի շրջապատից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930